Պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը. Ոսկանյան

 

Պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը,, այլ ոչ թե՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։

Իրականում դա թշնամուն ինչպես հարկն է չճանաչելու հետևանքով ի հայտ եկած մոլորություն է՝ Առաջավոր Ասիայում գոյություն չունեցող հարմարավետության գոտում տեղավորվելու պատրանք, որի սին լինելը մենք հիմա տեսնում ենք գրեթե ամեն օր։

Ցավոք, հսկայական կորուստներից հետո էլ մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ուզում ըմբռնել, որ նման հարմարավետության գոտի այն տարածաշրջանում, որտեղ մեր նախնյաց և մեր սրբազան հողն է, երբեք երկարաժամկետ կտրվածքով չի եղել, չկա այժմ և տեսանելի ապագայում էլ չի լինելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը,, այլ ոչ թե՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով