Պատրաստ եմ մեկնել առաջնագիծ․ Մհեր Արմենիա

«ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցություն առաջնորդ Մհեր Մեսրոպյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՇՏԱՊ,

Հարգելի հայրենակիցներ, հացադուլը շարունակվում է, սակայն այս պահին դա այդքան կարևոր չի, պահանջը չի փոխվում, որը ժամ առաջ պետք է կատարվի և պաշտոնապես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, որպես ՀՀ գործող արտախորհրդարանական ուժ, քաղաքական ուժի ղեկավար, անհապաղ հանդիպում, քանի որ վիճակը օրհասական է և բառացիորեն վտանգված է սուվերեն ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Կան փաստացի դիրքային կորուստներ և բազմաթիվ զոհեր և վիրավորներ և նոր գերիներ։ Կոչ եմ անում Հայաստանի բոլոր երիտասարդությանը համախմբվել, թողել բոլոր ամբիցիաները և ժամանակավորապես գործող իշխանություններից պահանջել անհապաղ կատարել մոբիլիզացիա , զինել բոլորին և ես ինքս ձեզ հետ միասին պատրաստ եմ մեկնել առաջնագիծ` Գենշտաբի հրամանատարությամբ։
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով