Պարզվում են շենքերից մեկում տեղի ունեցած փլուզման հանգամանքները

 

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման դեպքի վերաբերյալ:Այս մասին  տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տվյալների 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, փլվել է վերոհիշյալ բնակավայրի բնակելի շենքերից մեկի բաց պատշգամբը և աստիճանահարթակը, որի հետևանքով այդ պահին այդտեղ գտնվող 5 անձինք ընկել են շուրջ 3 մետր բարձրությունից. նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսները  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով