Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 11-ից 12-ը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, փաստաթղթի կեղծիքի, ծեծի ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով