Վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 14։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (ք․ Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող․ 20, դատական նիստերի թիվ 7 դահլիճ) տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստ,որին ներկա կգտնվի Վազգեն Մանուկյանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։