Նորայր Միրզոյանը կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում. ԱՀ ՄԻՊ

 

Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 13-ին, առավոտյան Նորայր Միրզոյանը մեքենայով մոտեցել էր ադրբեջանցի զինծառայողների անցակետին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը փակվել էր, իսկ ավելի ուշ՝ բացվել։ Ինչպես ավելի ուշ պարզվել էր, միջադեպը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանք էր։

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է.

«Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ: Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:

Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին:

Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն»,-գրել է նա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով