Նոր Հաճնի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ և դանակներ

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 22.30-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցի խաղասրահից բաժին բերման են ենթարկել Պարգևաշենի 4-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է թղթե երկու փաթեթ` մոտ չորս գրամ մարիխուանայի նմանվող չորացված զանգվածով, և երկու կաթուցիչ` շագանակագույն հետքերով: Պայուսակից հայտնաբերվել են մետաղյա երկու տուփ` ավելի քան 38 գրամ նույն զանգվածով, գաղտնի փականով դանակներ և մետաղյա ծխամորճ:
Երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով