Նիկոլի Ալենն ավելի լավ է չպատասխաներ ռուս լրագրողին և չխայտառակվեր.քաղաքագետ

Քաղաքագետ   Գագիկ Համբարյանը  գրում  է.

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անգրագետ Ալենի և «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի թղթակից Դմիտրի Ստեշինի միջև տեղի ունեցած հարցուպատասխանի վերաբերյալ պարզաբանումներ է տվել ԱԺ-ն, որն ավելի լավ կաներ չպարզաբաներ և չհրապարակեր ԱԺ նախահագի պաշտոնը զբաղեցնեողի պրիմիտիվ և տգետ մտքերը…
Այսպես, ռուս լրագրողի այն մտքին, թե «Դուք հանձնել եք Ղարաբաղը…Կարծում եմ, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը՝ ռուսաստանյանից մեկ այլ…», Ալենը պատասխանել է.«… Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաև հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, նույն ձեր տրամաբանությամբ…»
Հետաքրքիր   է իմանալ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող դիլետանտից, թե Ռուսաստանն ինչպե՞ս հանձնեց Արցախ…ՌԴ-ն ռազմական կամ քաղաքական առումով ներկա՞ էր Արցախում, որ այն հանձեց Բաքվին… Անգրագետ Ալենը ռուս լրագրողի ասածին ի պաշատասխպան կրկին ամբոխավարությունն է առաջ տանում և խոսում հայ հասարակության անունից… Ո՞ր հասարակության կարծիքն է Ալենը մեջբերում… Այն, որ դիտում է իշխանություններին սպասարկող ԶԼՄ-ները և դրանց տարածած ապուշությունները և անհեթեթությունները ցիտում և մեջբերում…
Ալեն՛, ռուս լրագրողը լավ էլ գիտի, թե ինչ է ասում… Ես և շատերը վաղուց ենք ասել, որ Նիկոլ Անհողն առաջնորդվում էր՝«Չկա Արցախ, չկա Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում» թեզին համապատասխան… Բայց երբ կապիտուլյանտ Նիկոլը Շուշին նվիրեց թուրքերին և դատարկեց Ստեփականերտը, Մոսկվայում շատ լավ հասկացան Նիկոլի ծրագրերը և կանխեցին այն թույլ   չտալով Նիկոլ Անհողին ամբողջ Արցախը նվիրել Իլհամին… Մոսկվայում գիտեին, որ դրանից կարճ ժամանակ անց ՀՀ-ից դուրս կբերվեր ռուսական 102-րդ ռազմաբազան և Հայաստանը կանցներ Թուրքիայի ազդեցության ոլորտի ներքո…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով