Նիկոլը իրեն բնորոշ ձևով որոշեց «քցել», լավ հասկանալով, որ լարվածությունը կմեծանա. Սայաթ Շիրինյան

 

«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախապես ծրագրավորված, պլանավորված սցենարով։

Դեռևս նախորդ շաբաթ լուրեր էին պտտվում, ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մասին, որի բովանդակությանը ոչ ոք այդպես էլ ծանոթ չէ։

Նման հանդիպման  մասին նաև ՌԴ խողովակներով էր ինֆորմացիան տարածվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց նիկոլը նախապես խոստացածը չարեց, իրեն բնորոշ ձևով որոշեց «քցել», լավ հասկանալով, որ լարվածությունը կմեծանա։

նիկոլը գնաց խնդրի հանգուցալուծման իր մշակված սցենարով՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու, պատերազմի իմիտացիայով, զիջել տարածքներ, միջանցք, մի խոսքով այն ամենը, ինչը իրենից կպահանջի Ադրբեջանը։

Ադրբեջանի համար, որպես հարձակման ազդակ հանդիսացավ պաշտպանության նախարարի փոփոխությունը։

Չեմ բացառում, որ նիկոլը մոտ օրերս կստորագրի որևէ փաստաթղթ, դարձյալ կգնա ստորացուցիչ  զիջումների, որը հանրությանը կմատուցի որպես՝ կյանքերի փրկության միակ և ճիշտ որոշում։

Հ.Գ. Հայաստանի համար միակ փրկությունը՝ նիկոլի ինքնակամ հեռացումն է, թեկուզ հենց այս պահին»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով