ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

2021 թվականի նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 774 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ականանետի 11 ական և 1 պայթուցիչ:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 17 կանչ: Փրկարարները կատարել են դռան 1 և վերելակի 4 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 6 կանչերի։
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար, որից տուժել է մեկ քաղաքացի: ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները անմիջապես մեկնել են դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով