Նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է Երևանում առաջին սքեյթ-պարկի բացմանը

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ նոյեմբերի 15-ինմասնակցել են Երևանում առաջին սքեյթ-պարկի բացման արարողությանըշրջել պարկի տարածքով և ծանոթացել ենթակառուցվածքներին:

Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացման պատիվը վերապահվել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին և Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանին: Այն կառուցվել է Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտու տարածքում՝ միջազգային ամենաբարձր չափանիշներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առանց այս պայմանների մարզաձևի զարգացման մասին մտածել չէինք կարող. «Կարծես բոլոր չափանիշները պահպանված են, բավականին ժամանակակից է: Այն, ինչ կար Տոկիոյի Օլիմպիական խաղերում, ես հիմա այստեղ տեսնում եմ: Առանց այս պայմանների մենք այս մարզաձևի մասին մտածել անգամ չէինք կարող: Մի խոսքով, սա մարզաձևը զարգացնելու միակ տարբերակն է:

Սքեյթբորդն արդեն օլիմպիական մարզաձև է. Տոկիո-2020-ի ծրագրում կար: Հիմա ուժեղների ընտանիքին միանալու հնարավորություն կա՝ ունենալով այսպիսի պայմաններ: Մնում է՝ նորմալ մարզիչներ ունենանք, ովքեր կկարողանան իսկապես լավ մարզիկներ կերտել»:

Սքեյթ-պարկում գործում են ամֆիթատրոն՝ հանդիսատեսի համար, բուժկետ և սանհանգույց: Տարածքում տեղադրված են ոճային հովհարներ՝ արևային պանելներով, որոնք ապահովում են պարկի գիշերային լուսավորությունը:

Օղակաձև զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երևան համայնքի բյուջեի միջոցներով և քաղաքի բարեկամների ֆինանսական աջակցությամբ: Մասնավորապես, սքեյթ-պարկի կառուցման ֆինանսավորումն իրականացրել է Ուկրաինայի հայ համայնքը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

10 − eight =