Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝պատերազմով կամ ստորագրությամբ.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ   Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Կապիտուլյանտների առաջնորդը բազմիցս «կուրծք էր ծեծում»,թե Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։
Նա Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի ղեկավարին «խաբարներ» էր ուղարկում։
Բանավոր պայմանավորվածության արդյունքում Սյունիքից ներս բերեց ադրբեջանցիներին։
Սեւ լճի 30% կորցնելուց հետո հրաժարվեց պաշտպանություն կազմակերպել։
Հրապարակային առաջարկում էր «հայելային» եղանակով մեր զորքերի նահանջը մեր պետական սահմաններից։
Ու այսքանից հետո «հանկարծ» հասկացավ ,որ «դրական ազդակներ ուղարկող» Թուրքիան նախապայմաններ է դնում ։
Փաստերը հուշում են,որ նա իր աթոռը պահպանելու համար կարող էր բոլորին ամեն ինչ խոստանալ,իսկ հետո փորձել «թռնել» խոստումը կատարելուց։
Նա թաղել է հայկական օրակարգն ու շարժվում է բոլորի,այդ թվում ՝ թուրքերի օրակարգով։
Թուրքական օրակարգի սպասարկման սցենարի մեջ է մտնում ՝անգործություն դրսեւորելով թշնամուն հանձնել Սյունիքի ճանապարհները,կարեւոր բարձունքները,Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը,բանավոր խոստումներ տալն ու կեղծ հայրենասիրական պաթոսի ուղեկցությամբ «պատերազմով» հերթական ՝այս անգամ ՀՀ-ում պարտության արձանագրումը։
Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝պատերազմով կամ ստորագրությամբ։
Թուրք-ադրբեջանական տանդեմին մեր հայրենիքից հեռացնելու համար,նախևառաջ անհրաժեշտ է ազատվել ազգակործան ու պետականաքանդ ռեժիմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով