Մոբիլիզացրեք ձեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին ու մերժեք սրանց.Սայաթ Շիրինյան

Ոստիկանության գնդապետ  Սայաթ  Շիրինյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

 

«Հաճախ շատերդ, շատ անգամ անկեղծորեն հարցնում եք, ի՞նչ անենք, ո՞նց անենք, ինչպիսի՞ գործողությունների դիմենք, որ ես տականքներից պրծնենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վաղը մի շարք խոշորացված համայնքներում ընտրություններ են։
Մոբիլիզացրեք ձեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին ու մերժեք սրանց։
Այսօր, այս պահին այլ գործողություն չկա, դե ձեր քայլերով ապացուցեք, որ, երբ գործողություն եք պահանջում, ապա պատրաստակամ եք նաև դուք, ինքներդ իրականացնել որոշակի անշառ, բայց այս պահի համար չափազանց կարևոր գործողություն, դե ապացուցեք, որ ազնիվ եք ինքներդ ձեր առաջ, ազնիվ են նաև ձեր պահանջները»,-

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով