Մինչ մեր զինվորները վրաններում են ապրում, Նիկոլը մեր գումարներով Ալենին 200 հազար դոլարանոց ծառայողական BMW է գնում.Համբարյան

Քաղաքագետ Գագիկ  Համբարյանը  գրում է.

Այսօրվա կառավարության նիստին կապիտուլյանտ Նիկոլի ղեկավարած իշխանությունը որոշում ընդունեց ԱԺ նախագահ Ալենի համար հենց BMW-ի սալոնից գնել 200 հազար դոլարանոց նոր մեքենա…
Այո՛, այս հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանում, երբ մարդիկ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, երբ մեր պետական պարտքը հասել է 9,2 միլիարդ դոլարի,երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները թռիչքաձև աճ են գրանցում, Նիկոլ Անհողն իր թիմակցին նոր ծառայողական մեքենա գնելը պատճառաբանում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050  ռազմավարական»  փաստաթղթով…
Սա բացի ցինիզմից, պետական գումարների վատնում է և ոչ արդյունավետ ծախս…
Հիմա քայլիստ-քայիստուհիները և այս իշխանություններին սպասարկողները կվայրահաչեն, թե սա ծառայողական մեքենա է և Ալենից հետո մյուս ԱԺ նախագահներին է սպասարկելու… Պատասխանեմ՝ մեզ հիմա այսպիսի ծախսերը «հակացուցված» են, քանի որ այդ 200 հազար դոլարը կարելի էր ծախսել, օրինակ՝ տեղանահվածների սոցիալական ծրագրերի կամ մեր դիրքերը կարգի հրավիրելու վրա …
Նիկոլականներ, ժեխ և փթիր՝ ծա՛փ տվեք, Նիկոլի Ալենը նոր մեքենայով է շրջելու, իսկ մեր զինվորները վրաններում են ապրում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով