Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը,այդ ճանապարհը պետք է բացառապես թուրքերին և թյուրքերին.Արմեն Աշոտյան

Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը, որովհետև մենք այդքան բեռ, օրինակ՝ երկաթուղային, Իրան տեղափոխելու չունենք, չունենք նաև անվտանգային երաշխիքներ, այդ ճանապարհն այդ գնով մեզ պետք չէ:Տեսանյութին կից  գրառում է արել  ՀՀԿ  փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը:
Այդ նոր ճանապարհի մեջ չկա տնտեսություն, կա թյուրքական շահ, որովհետև այդ ճանապարհը պետք է Թուրքիային և պանթյուրքիզմով տառապողներին:
Ապաշրջափակումը, ճանապարհների բացումը հետևանք պետք է լինեին Արցախի հարցի լուծմանը:
Եթե որևէ մեկն այսօր կասի, որ Արցախի հարցը լուծված է, ուրեմն նա թուրք է, որովհետև դա ասում է Ալիևը: Եթե հարցը լուծված չէ, հետևանքները կոնֆլիկտի ինչպես ես վերացնում:
Այդ ճանապարհը պետք է բացառապես թուրքերին և թյուրքերին և ես կարող եմ դա ապացուցել ցանկացած մարդու ՝ Նիկոլից սկսած:
Անբարոյականություն է, երբ դու չես լուծել քո ազգային իղձը, բայց անձնական շահը գերադասելով մտնում ես առևտրի մեջ թուրքերի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով