Մենք թույլ ու անարժանապատիվ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողանում պաշտպանել նրան, ով փորձում է պաշտպանել իր ու… նաև մեր բոլորիս արժանապատվությունը. Հասրաթյան

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը  գրում  է .

««Օրեր առաջ Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում սպանվեց խաղաղ աշխատանք իրականացնող մեկ և վիրավորվեց երեք հայ… Սպանող ու վիրավորող հանցագործի ինքնությունը, հայտնի լինելով հանդերձ, առայսօր մնում է անհայտ…
Այսօր Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ պատասխան արտակարգ միջադեպը… «Մեղավորի»  ինքնությունը ոչ միայն հայտնի է, այլև նա արդեն գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ…
Մենք թույլ ու անարժանապատիվ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողանում պաշտպանել նրան, ով փորձում է պաշտպանել իր ու… նաև մեր բոլորիս արժանապատվությունը…»,-գրել է  Հասրաթյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով