Մենք պետք է բացառենք կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը, որի ամենատարածված ձևերից է ընտանիքում բռնությունը․ ՄԻՊ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք պետք է բացառենք կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը, որի ամենատարածված ձևերից է ընտանիքում բռնությունը։

Ցավոք, բռնությունների կանխարգելումն ավելի է դժվարանում հասարակությունում արմատավորված կարծրատիպերի պատճառով․ մարդիկ շարունակում եմ լռել ու թաքցնել իրենց նկատմամբ բռնության դեպքերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների մասին և ամեն ինչ անել դրանց դեմ պայքարի ու կանխարգելման համար։

Փաստ է, որ ճգնաժամերի ժամանակ, ինչպիսին են օրինակ՝ COVID-19 համավարակը, զինված հակամարտությունները կանանց նկատմամբ բռնությունների ռիսկը մեծանում է։

Պետությունը պետք է ներդնի և կատարելագործի իրավական կառուցակարգերը բռնության դեպքերի պատշաճ քննության համար։

Մենք պետք է խրախուսենք կանանց ու աղջիկների իրավունքների լիարժեք իրացումը և որոշումների կայացմանը նրանց ակտիվ ներգրավվածությունը։ Սա միայն ի շահ հասարակության ու պետության է լինելու»,- գրել է Թաթոյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով