Մենք` հայրենիքցիներս, հայցում ենք Ձեր վստահության քվեն, աշխատելու, գործելու, ծառայելու Ձեզ և մեր համայնքին.Անդրանիկ Կիրակոսյան

 

«Հայրենիք» կուսակցության Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Անդրանիկ  Կիրակոսյանի ուղերձն ընտրողներին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Սիրելի արտաշատցիներ.
Ինձ, 2021թ. դեկտեմբերի 5-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին վստահվել և պատիվ է ընձեռնվել գլխավորելու «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը, որպես Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։
Արտաշատցին, գյուղացին պետք է ապրի ավելի բարեկարգ, անվտանգ և ապահով համայնքում, պետք է զգա և տեսնի համայնքային իշխանությունների լիակատար աջակցությունը։
Մեր կուսակցությունն ունի այդ ամենն իրագործելու ներուժը և պատրաստ է վերցնել պատասխանատվություն, աշխատել անձնվիրաբար՝ ունենալով հավակնոտ և կենսունակ ծրագիր, աշխատասեր, վստահելի, փորձառու, միաժամանակ նոր և երիտասարդ թիմ:
Սիրելի՛ արտաշատցիներ.
Մենք` հայրենիքցիներս, հայցում ենք Ձեր վստահության քվեն, աշխատելու, գործելու, ծառայելու Ձեզ և մեր համայնքին։
«Հայրենիք» կուսակցության Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Անդրանիկ Կիրակոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով