Մենք` այս կրկեսի ակամա դիտորդներս, կարող ենք ու պարտավոր ենք կոտրել այս արատավոր շղթան.Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար   Արթուր  Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է. 

Նկատե՞լ եք, որ Փաշինյանի մեդիա ակտիվությունը վերջին մեկ տարվա ընթացքում միշտ զուգակցվում է «ընդդիմության» կտրուկ ակտիվացման հեռ: Ամեն անգամ, երբ «որոշ շրջանակներ» ակտիվ գործողությունների են դիմում, դրա նախորդ օրը Փաշինյանը հարցազրույց է տալիս: Երեկ էլ հայտարարել է, որ ոչ թե հարցազրույց, այլ արդեն ասուլիս կտա:
Մինչ օրս բոլոր այդ հարցազրույցներից հետո «ընդդիմության» խոստումնալից ակտիվացումը կտրուկ նվազում էր ու ցնդում: Ես նաև նկատել եմ, որ այդ` հիմնականում անբովանդակ հարցազրույցները, միշտ ունենում են մի մեխ: Օրինակ՝ անցած տարի, շատ հապճեպ տրված հարցազրույցում, նա պնդեց, որ Իսկանդեր է կիրառվել, սակայն այն պայթել է 10%-ով, որից հետո Օնիկ Գասպարյանը «ընդդիմության» հույսից ու հավատից դարձավ վարչական դատարանի հայցատու և հօդս ցնդեց:
Էս տարի նոյեմբերի 7-ին Փաշինյանը նորից հարցազրույց է տալիս ոչ մի բանի մասին ու ասում, որ բանակն է ուզել անպիտան ինքնաթիռները, իսկ նա ֆինանսավորել է այն ամենը, ինչ ՊՆ-ն ուզել է: Սրանից հետո նույն «ընդդիմադիրները» մի անշուք ու անիմաստ միտինգ են անում, մինչդեռ խոստանում էին մի աշխարհացունց միտինգով սրբել-տանել Փաշինյանին:
Հիմա, երբ նույն շրջանակները երեք օր է փորձում են կրքեր բորբոքել Սյունիքում և արդեն սկսել են անհնազանդության ակցիները Երևանում, որոնք ըստ ամենայնի պետք է ամսի 25-ին կիզակետին հասնեին, Փաշինյանը որոշեց ասուլիս տալ: Մնում է տեսնենք` էս անգամ ի՞նչ է բացահայտելու, թեպետ արդեն տրամաբանությունը պարզ է: Ամեն անգամ, երբ Մոսկվան դժգոհ է ու ուզում է իրենց դրածոյին բան հասկացնել` «ընդդիմադիրների» ակտիվացմամաբ ու սահմանային լարվածությամբ, Նիկոլը դրան ի պատասխան ցույց է տալիս, որ պատրաստ է «երգել»: Մինչ օրս երկու կողմին հաջողվում էր գալ հանցավոր համաձայնության` հանրությունից թաքցնելով պատերազմի ժամանակ տեղ գտած եղելությունը: Ու դե արդեն պարզ է, որ այս սրացումները տեղի են ունենում ամեն անգամ, երբ Փաշինյանից պահանջվում է ինչ-որ բան հանձնել կամ ստորագրել և նա ընկրկում է:
Մենք` այս կրկեսի ակամա դիտորդներս, կարող ենք ու պարտավոր ենք կոտրել այս արատավոր շղթան: Շղթան հետևյալն է. Նիկոլն ունի մեշոկով կոմպրոմատ գեներալիտետի, իրենց տեղական քաղաքական կնքահայրերի ու օտարերկրյա հովանավորների վրա: Նիկոլն ասում է` եթե ինձ կպնեք, ապա կոմպրոմատը կլցնեմ դաշտ, խայտառակ կլինեք, ու բոլորը կիմանան պատերազմի իրական պատմությունը: Սրան ի պատասխան՝ «ընդդիմադիրները» մինչ օրս շատ արագ, ու երբեմն՝ աներևակայելի կերպով, սթրվում են: Հիմա այս շղթան կոտրելու համար ընդամենը պետք է ստիպել Նիկոլին պատմել իրականությունը, որի հետևանքով կցնդի իր «ընդդիմությունը» և ինքն էլ հետները:
Վերոհիշյալից ելնելով` Ադեկվադ միաբանությունը մի շարք հարցեր է պատրաստել, որոնք պարտադիր հնչեցնելու է բոլոր հնարավոր հարթակներում` փորձելով ստիպել Փաշինյանին պատասխանել դրանց: Հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ քաղաքացիները, մարդ ես՝ գուցե նաև ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչները, կաջակցեն մեզ այս արշավում: Ես երաշխավորում եմ, որ միայն բարձրաձայնելով շատ որոշակի հարցեր հնարավոր է սննկացնել «իշխանություն-ընդդիմություն» անունը կրող այս թատրոնը:
Այո´, մենք երեկ ուղարկել ենք համապատասխան հարցը կառավարության աշխատակազմին: Այն, ըստ ամենայնի, չի հնչեցվի, բայց դա մեզ իհարկե չի կանգնեցնի: Բուն հարցի մասին կգրեմ ասուլիսից հետո:
Vito Petrosyan և ևս 4 հոգի-ը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով