Մանդատներ վայր դնելը կառաջացնի կառավարման ճգնաժամ և խորհրդարանական կառավարմամբ երկրի համար կարող է նաև հանգեցնել իշխանափոխության.Վահան Բաբայան

 

Մանդատներ վայր դնելը կառաջացնի կառավարման ճգնաժամ և խորհրդարանական կառավարմամբ երկրի համար կարող է նաև հանգեցնել իշխանափոխության:Այս մասին  գրում է   Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Իրավական մասը թողնելով սահմանադրագետներին ասեմ,որ վատ միտք չի ընդդիմության կողմից մանդատներ դնելը:
Որտեղ եք տեսել խորհրդարանում ելույթ ունեցող պատգամավորին քարշ տալով ամբիոնից իջեցնեն,որտեղ՞եք տեսել ելույթ ունեցող պատգամավորին իր աթոռից պոկեն ու ուժով դահլիճից հանեն,իհարկե նման մանդատով պատգամավորը ի զորու չէ աշխատել և ստիպված դուրս է գալու փողոց:
Ճգնաժամը ի վերջո չլուծվեց այս արտահերթ ընտրություններով և առնվազն պետք է առաջ բերել,ոչ թե պառլամենտից դուրս գալու,այլ այնտեղ մնալու հիմնավորումներ,որոնք կարող են օգուտ տալ ընդդիմության պայքարին ավելի շատ,քան մանդատներ դնելը»,գրել է Բաբայանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով