Մալաթիա-Սեբաստիայում Արագածոտնի 52-ամյա բնակչի ավտոմեքենան առևանգել են․ կասկածյալը բերման է ենթարկվել

 

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն են կատարել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ա.-ից, ով հայտնել է,  որ 10 րոպե առաջ անհայտ անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի՝ Րաֆֆու փողոցի 2-րդ մուտքի մոտից հափշտակել է իր ավտոմեքենան:

Նույն  պահին տեղեկութունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, որտեղից գործի են անցել պարեկները: Կարճ ժամանակ անց Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը և պարեկ Գրիգոր Աբգարյանը Նաիրի Զարյան փողոցում կանխել են կեղծ «Դետոչկինի»  փախուստը: Վերջինս պարեկների կողմից բերման է  ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ  կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան փախցրած կասկածյալը Երևանի բնակիչ, 51-ամյա Գեղամ Մ.-ն է: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում տուժածն ասել է.  «Զբաղվում եմ գյուղմթերքի առևտրով, ավտոմեքենաս կայանեցի ու մտա, որպեսզի բնական կարիքներս հոգամ, դուրս եկա, տեսա մեքենաս տարել են, զանգահարեցի ոստիկանութուն: Ճիշտն ասած, դեռ չէի հասցեր լվացվել, մեկ էլ իմացա՝ էս թազա միլիցքը (նկատի ուներ Երևանի գնդի պարեկները) դրան բռնել են: Հիմա գործս պիտի թողնեմ, գնամ Մալաթիայի ոստիկանություն»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով