Լսենք երեխաներին, սովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ ու առաջնային դարձնենք երեխայի լավագույն շահը. ՄԻՊ

Երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հատուկ դպրոցներում գտնվող երեխաները նույնպես ունեն մեր ամենօրյա ուշադրության կարիքը: Մենք ավելի մեծ պատասխանատվություն ունենք նրանց նկատմամբ՝ ապահով ու բարեկեցիկ կյանք երաշխավորելու համար: ՄԻՊ-ն ուղերձ է հղել երեխաների համաշխարհային օրվա առթիվ

«Պետք է յուրաքանչյուրս մեր աշխատանքում ներդնենք առավելագույն ջանքեր մեր երեխաների համար ավելի լավ երկիր ժառանգություն թողնելու համար, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում կլինի երեխայի լավագույն շահը: Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է, հետևաբար՝ ևս մեկ առիթ բարձրաձայնելու խնդիրները, որոնց բախվում են երեխաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք կհաջողենք միայն այն ժամանակ, երբ կստեղծենք երեխայի կարիքներին համապատասխան արժանապատիվ ներառական միջավայր, կբացահայտենք երեխայի կարողությունները, կսովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ, կլսենք ու կհարգենք երեխայի կարծիքը: Այս կենսական ճանապարհին ծնողները, պետությունն ու հասարակությունը պետք է գործեն՝ իրար օգնելով:

Երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հատուկ դպրոցներում գտնվող երեխաները նույնպես ունեն մեր ամենօրյա ուշադրության կարիքը: Մենք ավելի մեծ պատասխանատվություն ունենք նրանց նկատմամբ՝ ապահով ու բարեկեցիկ կյանք երաշխավորելու համար:

Ես մշտապես նշել եմ, որ չկա երեխայի համար լավագույն միջավայրը ընտանիքում ապրելն ու դաստիարակվելն է: Հետևաբար, ընտանիքների կարիքների գնահատումն ու պետության աջակցությունը պետք է լինի հասցեական ու հետևողական: Հաստատությունից տուն վերադարձած երեխան պետք է իր մեջքի հետևում զգա նաև պետության աջակցությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

COVID-19 համավարակը, պատերազմը, մեր երկրի սահմանային բնակավայրերում կրակոցներն ու լարվածության մթնոլորտը ցավալի ազդեցություն են թողել երեխաների վրա (տեղահանված, կրթությունից դուրս մնացած երեխաներ և այլն) և հետևանքների վերացումը դեռ տևական աշխատանք է պահանջելու: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշատակազմը հետևողական աշխատանքներ ենք կիրականացնում նաև այդ ուղղությամբ:
Երաշխավորելով երեխաների իրավունքները ողջ ծավալով՝ մենք ստեղծում ենք ավելի ուժեղ, ներառական և բարձր արժեքներ ունեցող հասարակություն»:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով