Կոտայքի մարզի մի շարք համայնքներում կդադարեցվի գազամատակարարումը

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 18-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մանրամասնելով, որ կդադարեցվի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Արտավազ, Փյունիկ, Ձորակ, Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Գրին Ֆարմեր», «Լագրո Վինչ» ՍՊԸ-ների, «ԲԱԳՌԱՖ», «ՎԱՂԱՐՇ», «ԽԱՉՄԵՐՈՒԿ ԳԱԶ», «ԶՎԱՐԹՆՈՑ ԳԱԶ», «ԴԱՎՍ ԳՐՈՒՊ», «ԴԱՆԻԵԼ- Ա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի գազամատակարարումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով