ՔՊ-ն, իրեն սպասարկող մի շարք արտախորհրդարանական խմբակներով հանդերձ, պետք է հեռացվեն իշխանությունից.Զաքարյան

 

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը:  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

ԱԺ-ում ՔՊ ական մի պատգամավոր կա (անունը չեմ տալիս, արժանի չէ, որովհետև համ կոչ է անում դադարեցնել քաղաքական քննադատությունը, համ էլ իր հարցազրույցում հիմար քննադատություն է ուղղում ընդդիմությանը), մի ճիշտ բան է ասել այսօր: Ասում է, եթե ուզում ենք, որ մեզ հարգեն ու դաշնակից ունենանք, պետք է հինգերորդ շարասյուն չլինենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Լրիվ համաձայն եմ: Հինգերորդ շարասյուն չպետք է լինի իշխանության մեջ, հետևաբար ՔՊ-ն, իրեն սպասարկող մի շարք արտախորհրդարանական խմբակներով հանդերձ, պետք է հեռացվեն իշխանությունից:
Պարոն երեսփոխան (ուղիղ իմաստով), հենց հինգերորդ շարասյուն լինելն է, որ այսօր ռազմավարական դաշնակիցը և բարեկամ երկրները չեն վստահում ձեր տխմար բազմակողմանի խաղերին: Գնացեք, ու գլուխներդ պատերին տվեք, բայց այդ մասին հետո: Դուք մսխել եք Հայաստանի ինքնիշխանությունը, դուք զրկել եք Հայաստանին և Արցախին իրենց կենսական տարածքներից, դուք աճուրդի եք հանել Հայաստանի ազգային շահերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով