Քո գնդակահարությունը նույնքան ապօրինի է, որքան քո այսօրվա տված հրամանները.Վարոսյանը`Փաշինյանին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձագանքներից իմացա, որ երեկ Նիկոլը խոսել է այն մասին, թե պատրաստ է կանգնել գնդակահարության պատի տակ, եթե այդպես որոշի ժողովուրդը։Ֆեյսբուքյան  իր էջում գրում է փաստաբան   Երվանդ  Վարոսյանը:

 

Ստիպված եմ հիասթափեցնել նրան։ Եթե որևէ մեկը, իր նման, ներկայանալով իբրև «ժողովուրդ», կամ հանդես գալով «ժողովրդի» անունից նրան կանգնեցնի գնդակահարության պատի տակ, ես կկանգնեմ նրա ու հրաձիգ ջոկատի միջև։ Նրա գնդակահարությունը որքան արդար համարվի, այնքան ապօրինի կլինի։ Իսկ ես, ինչպես այսօր Նիկոլի ապօրինի հրահանգներով իրականացվող սանձարձակ, լկտի ու անբարոյական քաղաքական հետապնդման զոհերին եմ պաշտպանում, ստիպված եմ լինելու պաշտպանել նաև նրա` մահապատժի չենթարկվելու իրավունքը։
Գտնում ես, որ հանցանք ես կատարե՞լ, գնա դատապապարտվիր, բայց միայն օրենքով… Քո գնդակահարությունը նույնքան ապօրինի է, որքան քո այսօրվա տված հրամանները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով