Քաղաքական թարգմանություն նիկոլերենից՝ հատուկ նիկոլիզմի լեզուն չհասկացողների համար.Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը:  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Քաղաքական թարգմանություն նիկոլերենից՝ հատուկ նիկոլիզմի լեզուն չհասկացողների համար.
ՀՀ հպարտ քաղաքացի՛,
Ա) որպեսզի բանակդ “չթալանեն”՝ ուրեմն անհրաժեշտ է, որ դու բանակ չունենաս.
Բ) որպեսզի ապրես “խաղաղ և անվտանգ”՝ ուրեմն պետք է պարտվես պատերազմում և կորցնես քո հողերը.
Գ) որպեսզի ճանապարհներդ բացվեն և ազատ առևտուր անես՝ ուրեմն պետք է կորցնես քո բոլոր ճանապարհները, այն տալով ուրիշների վերահսկողության տակ.
Դ) որպեսզի “լավ ապրես”՝ ուրեմն պետք է սեփական պետություն չունենաս.
Ե) որպեսզի ինքնիշխան Հայաստան չլինի՝ ուրեմն այս երկիրը կամ վարչապետ չի ունենա, կամ էլ այդ վարչապետը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով