Կայացել է Պուտին-Փաշինյան հետախոսազրույց. քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները՝ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում», – ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով