Կապիտուլյանտներից լավը չեն նրանք,ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թուրքի առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգերի միջեւ.Շարմազանով

Կապիտուլյանտներից լավը չեն նրանք,ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թուրքի առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգերի միջեւ։Այս մասին գրառում է  արել  ՀՀԿ  խոսնակ   Էդուարդ Շարմազանովը:
Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում կապիտուլյացիայի սիմվոլի ջրաղացին»։
Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ թուրքին հաղթած,Շուշին ազատագրած,մեզ Եռատոն պարգեւած,Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝թուրքի առաջ «ծնկի եկած»,կապիտուլյացիա բերած,Շուշին ու Արցախի 75 տոկոսը տված ,թուրքին Հայաստան մտնելու «green card» տված,Եռատոնը «էրատո»դարձրած վարչակարգերը։
Հաղթանակների արժեքը լղոզելն ու կապիտուլյացիայի եւ շարունակաբար կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով