Կանգնեցրել են պոստերում ու կենդանի տանջում են տղաներին … Նահա՜նջ , տարածքը հանձնե՛ք.Սոֆյա Հովսեփյան

 

44 օր պատերազմ անցան 18-20 տարեկան տղաները: Իրենց եմ առանձնացնում, քանի որ հետպատերազմում տարիքով մեծ ողջ մնացածները վերադարձան իրենց ընտանիքներ…Պատանիներ են, որոնք նոր դպրոց էին ավարտել և պետք է կյանքի մեկ այլ հորձանուտ մտնեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և հավելել.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փորձությունն անքննելի էր. պատերազմ, կորուստներ, վտանգի ու վախի զգացում , առողջության կորուստ, մղձավանջներ…

Պետությունը տառացիորեն անտեսեց ամեն մի զինվորի , թե՛ առողջական խնդիրը, թե՛ հոգեբանական, թե՛ կարիքը, թե՛ կարողությունը…

Կանգնեցրել են պոստերում ու կենդանի տանջում են տղաներին …

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նահա՜նջ , տարածքը հանձնե՛ք…

Նահա՜նջ, տարածքը հանձնե՛ք…

Պատկերացնում ե՞ք էդ տղաների հոգեվիճակը, ձեզ թվում է իրենք մեզանից քի՞չ են տանջվում ու ափսոսում էդ նահանջների համար …

Շատերն ասում են «զենքը ձեռքիդ է, կրակի՛», հա բայց մի՛ մեղադրեք, իրենք գիտեն, որ հրաման են խախտում և իրենք վստահ չեն, որ հրաման խախտելուց հետո հասարակության խրոխտ մասսան տեր կկանգնի էդ քայլին ու զինվորին մենակ չի թողնի, իրենք վստահ չեն , որ որևէ մեկը սրտացավություն ունի, իրենք վստահ չեն, որ որևէ մեկը իրենց հիշում է (խոսքս չի վերաբերում ընտանիքի անդամների):

Այո՛, հետպատերազմում իրենք մոռացվեցին, պատճառները չեմ քննարկում, քանի որ ո՜վ ինչ պատճառ ուզի կգտնի, չէ՛, չեմ էլ խոսում կառավարության մասին: Անիմաստ է . Ժողովուրդն իրենց մանդատ է տվել, որ հանձնելով ապրեն…

Հա, լա՜վ, բա էս տղաները ինչո՞վ են մեղավոր, պատկերացնու՞մ եք, թե զորացրումից հետո ի՞նչ հասարակությունում են ապրելու …»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով