Իսկ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում են ընթացել Ադրբեջանի հետ բանակցությունները, ո՞վ է վարել այդ բանակցությունները.Արթուր Ղազինյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր   Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Ադրբեջանը սպասեց մինչև Հայաստանը կվերանորոգի Գորիսը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը և նոր միայն տեղադրեց իր սահմանապահ ուղեկալներն ու մաքսային կետերը:
Այլևս փաստ է, որ ամեն ինչ եղել է վաղօրոք որոշված, համաձայնեցված, այլապես այդ ճանապարհը կփակվեր դեռևս անցած տարվա դեկտեմբերին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարը հայտարարում է այլընտրանքային ճանապարհի վերանորոգման ավարտի մասին, նույն օրը ադրբեջանը փակում է դավաճանաբար իրեն նվիրած հայկական ճանապարհը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում են ընթացել Ադրբեջանի հետ բանակցությունները, ո՞վ է վարել այդ բանակցությունները:

Կարելի է՞ արդյոք ենթադրել, որ Նիկոլի Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է անխափան, որն հիմա օգտագործվում է երկկողմ ձևաչափով «զանգեզուրի միջանցքը» փաստացի կյանքի կոչելու և Արցախից հետո Սյունիքը ադրբեջանին հանձնելու նպատակով»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով