Իշխանությունները չեն հրաժարվում ավել «պատառից» . «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների համար դրամահավաք է կազմակերպել մայրաքաղաքի գերթանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Լիվինգսթոնում»։ Ինչքան երկրի գործերը վատանում են, այնքան իշխանության գործերը լավանում են, բայց նաեւ չեն հրաժարվում ավել «պատառից»: Դրամահավաքին ներկա են եղել իշխանության մեծ թվով ներկայացուցիչներ, օլիգարխիան բացակայել է։ Չբացառեցին, որ նրանք փոխանցումով են աջակցել, այլ ոչ թե ուղղակի ներկայությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ներկա է եղել միայն Խաչատուր Սուքիասյանը։ Դրամահավաքի գործը դրված է եղել Տիգրան Ավինյանի վրա, բայց միջոցառման ավարտին չի հայտարարվել, թե որքան գումար է հավաքվել։ ՔՊ-ականները կարծում են՝ կիսով չափ պակաս կլինի, քան ԱԺ ընտրություններին։ Վերջում ֆուրշեթ է եղել, հնչել է ֆոնային երաժշտություն»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով