Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել.Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը գրում է.

Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացրել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի անվտանգային, ենթակառուցվածքային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը դուրս է մղվել/մղվում հանրային քննարկումների տիրույթից։
Սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի հարցը փակել, «ձեռք քաշել» Արցախի հետ կապված ցանկացած պատասխանատվությունից և պաշտպանել սեփական իշխանությունը հետագայում Արցախի շուրջ տեղի ունենալիք գործընթացների բացասական ազդեցությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով