Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացը Հայաստանին խաղաղություն է բերելու.Աբրահամյան

Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացը Հայաստանին խաղաղություն է բերելու և դա է պատճառը, որ Հայաստանը ցանկանում է որքան հնարավոր է արագ մեկնարկ ապահովել այդ պրոցեսին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը:

 

 

«Միանգամից նշեմ, որ դա խաբկանք է, հասարակությանը մոլորեցնելու հերթական արշավ։
Ոչ միայն գործընթացի շուրջ համաձայնության ձեռքբերման, այնպես էլ բուն աշխատանքների ծավալման պայմաններում, սահմանային միջադեպերի, ագրեսիայի, տարբեր բնույթի ռազմական գործողությունների հավանականությունը որևէ ձևով չի նվազելու, ավելին՝ առավել հավանական է ռիսկերի էական աճի հավանականությունը»,-գրել է  Աբրահամյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 + 10 =