Ինքնասպանություն Արարատի մարզում. անասնագոմում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու կախված դի, գրպանում էլ եղել է երկտող

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սագսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ինքնասպանության  դեպքի փաստով:

 

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը  05:15-ի սահմաններում   ոստիկանության  Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ  բաժնի  տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից  հակի թելով տղամարդու դի կա կախված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նշված հասցե է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի  և ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Դատաբժշկի  նախնական եզկակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով