Ինչպե՞ս ես կարողանում այս պահին մեղադրել առաջնագծում կանգնած տասնութամյա զինվորին գերի ընկնելու մեջ,Լիլիթ Գալստյանը`Փաշինյանին

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Նիկոլ փաշինյանին ուղղված գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, նշել է.

«Այ աղետաբե՛ր,

ինչպե՞ս ես կարողանում այս պահին մեղադրել առաջնագծում կանգնած տասնութամյա զինվորին գերի ընկնելու մեջ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

երբ իր թիկունքում քաոս ու համատարած պարտություն ես  ցանել,

երբ առաջնագիծն ու դիրքերը պատշաճ չես կահավորել,

երբ մեկ տարում ՊՆ չորս ղեկավար ես փոխել,

երբ իր գերագույն հրամանատարը դու ես,

երբ իր թիկունքում բարոյալքված հասարակություն ես գեներացրել,

երբ իր թիկունքում նվաստացված հերոսներն են ու մսաղացի մատնված  տարեկիցներ,

երբ իր թիկունքում հավատ ու արժեք չես թողել,

երբ ինքդ ես հայտարարել, որ պատերազմը շարունակել ես/ նոր զոհերի գնով/, որ հետո չմեղադրվես,

երբ հայտարարել ես, որ դու ես Սյունիքում նահանջի հրաման տվել,

երբ քո ղեկավարության ներքո մեր Հայրենիքը, պետականությունն  ու հայ ժողովդին ստորացրել ես, ինչպես երբեք,

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով