Ինչքան էլ պարադոքսալ հնչի երկիրը գնում է դեպի նոր խորհրդարանական ընտրություններ.Վահան Բաբայան

Ինչքան էլ պարադոքսալ հնչի երկիրը գնում է դեպի նոր խորհրդարանական ընտրություններ:Ֆեյսբուքյն  իր էջում գրում   է  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը:

«ԱԺ-ն դեռ չաշխատած արդեն սպառել է իրեն և կապիտուլյանտների խունտան չի կարող այլևս նման ռասկլադով շարունակել իր գոյակցությունը թվաքանակով փոքր,բայց իրական ընդդիմության հետ:Շուտով ամբողջապես պառալիզացվելու է այդ մարմնի բնականոն աշխատանքը իսկ մյուս կարևորագույն ոլորտներում ճգնաժամը խորանալու է:Բոյկոտին կարող է հաջորդել այլ ճնշման մեխանիզմներ և ի վերջո մանդատներից հրաժարում և փողոցային պայքար:Նման հրատապ անվտանգային մարտահրավերների դեպքում ԱԺ-ն չի կատարում իր գործառույթները երբ Հայաստանը խորհրդարանական երկիր լինելով պետք է առաջին հերթին ունենա անխափան գործող ԱԺ:
Նման անհեռանկար ԱԺ երբեք չի եղել և չի բացառվում,որ տարին չլրացած տեղի ունենան նոր ընտրություններ,որտեղ հողատուն այլևս չկարողանա մեծամասնություն ունենալ»,-գրել է  Բաբայանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 × 2 =