Ի՞նչ է Pegasus վիրուսը, ինչպե՞ս է տարածվում, ինչպե՞ս խուսափել դրանից. Փորձագետի դիտարկումները

 

Yerevan.Today-ը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտոնապես հաստատվում է, որ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում: Եվ, ինչպես մամուլն էր գրել, Փաշինյանն 7 մլն դոլար է ծախսել այս համակարգը ձեռք բերելու համար: Ի՞նչ համակարգ է սա, ինչպե՞ս է աշխատում, ո՞ր դեպքերում է կիրառվում: Այս հարցերի շուրջ Yerevan.Today-ը  զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

Ի՞նչ է Pegasus-ը, ինչպե՞ս է տարածվում:

Դա հեռախոսային վիրուս է, որն այսօրվա դրությամբ ամենավատ վիրուսներից է, քանի որ կարող է շատ աննկատ ներթափանցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ դեպք է եղել, որ մարդը WhatsApp-ով զանգ է ստացել, չի պատասխանել և վարակվել է, կամ WhatsApp-ով գիֆ է եկել անծանոթ մարդուց, միայն բացել, նայում է, վարակվել է: Խնդիրն այն է, որ այն շատ հեշտ և մարդուց անկախ կարող է վարակել հեռախոսը:

Երբ է կիրառվում այն:

Pegasus-ն արտադրում է իսրայելական NSO Group-ը, իրենք պաշտոնապես վաճառում են պետական կառույցներին ահաբեկիչներին, հանցագործներին հետևելու համար, բայց վերջերս արտահոսք եղավ, որ Pegasus-ն օգտագործում են ինչի համար ասես, օրինակ լրագրողներին և ընդդիմադիրներին հետևելու համար:

Այդ ցանկում են օրինակ Ադրբեջանը, Թուրքիան: Նրանք հետևել են իրենց լրագրողներին և այլն, սա լուրջ սկանդալ է առաջացրել, Apple-ն հիմա NSO -ի հետ դատվում է, քանի որ իրենք օգտագործել են դա փաստացի քրեական, դիկտատուրային գործերով:

Ինչպե՞ս խուսափել վիրուսից:

Ինքը շատ բարդ վիրուս է, միակ միջոցը անընդհատ ափդեյթ անելն է, Apple-ը անընդհատ թարմացումներ է անում, որպեսզի կասեցնի դրա գործունեությունը, դրա համար ամենաճիշտ տարբերակը հեռախոսը թարմ պահելն է, հասարակ մարդկանց սրանով չեն վարակում, քանի որ այն թանկ հաճույք է:

Պատերազմի ժամանակ Ադրբեջանը այն օգտագործել է մեր դեմ, բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների դեմ փորձել են օգտագործել, բայց երբ հեռախոսը թարմ է եղել, չի հաջողվել:

Հիմա Apple-ը նոր ծանուցումներ է ուղարկել, ես առնվազն չորս նամակի մասին գիտեմ, այդ մարդկանց ցանկից շատ դժվար է ասել ով է պատվիրատուն, որովհետև շատ տարբեր և քաղաքական և հանրային դեմքեր են, միայն գիտենք, որ պետություն է, բայց որ պետությունն է, չգիտենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով