Ի՞նչ էիք ուզում. հայերը վիզները ծուռ սպասեին, թե երբ են իրենց վերջնականապես կոտորելո՞ւ. Արման Աբովյան

 

ԱԺ նախկին պատգամավոր  Արման  Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի միջադեպի առնչությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իսկ ի՞նչ էիք ուզում, որ հայերը վիզները ծուռ սպասեին, թե երբ են իրենց վերջնականպես կոտորելո՞ւ։ Թե՞ սպասում եք, որ մարդիկ լուռ ու հնազանդ ամեն օր կուլ են տալու, թե ինպես է իրենց թշնամին նսեմացնում, խոշտանգում և սպանում։

Եթե պետությունը (տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը) հրաժարվում է իր ուղիղ պարտականությունից՝ պաշտպանել հայերին, ապա անխուսափելիորեն մարդրկ սկսում են իրենք իրենց պաշտպանել։

Ինչը վերաբերվում է իրավիճակի զարգացմանը, ապա կրկնեմ ևս մեկ անգամ, մինչեւ Հայաստանի իշխանությունների «խաղաղության դարաշրջանի» շղարշի տակ շարունակվում է Հայաստանի և Արցախի տարածքների զավթման գործընթացի լեգիտիմացումը, մինչև բարբարոս և արնախում թշնամու հետ փաշինյանական իշխանությունները խաղում են «խաղաղասիրական» խաղեր, մինչև մեզ թուրք֊ադրբեջանական վիժվածքները անպատիժ մնալով նսեմացնում և սպանում են, այս կարգի անհնազանդությունը հայերի կողմից շարունակաբար ավելանալու է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ. Գ. Հետաքրքիր է, ո՞ր պահից սկսած հայազգի որոշ վիճվածք տականքներ կսկսեն «դատապարտել» ադրբեջանցիների ուղղությամբ նռնակը նետած հային։

Հ. Գ. Գ.Նկարներում Նորայր Միրզոյանն է»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով