Հրդեհ Երևանի Շահումյան փողոցում

 

Նոյեմբերի 18-ին, ժամը 05։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտակայքում գտնվող շինությունում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 06:08-ին: Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը (15 քմ) և կենցաղային իրեր (3 քմ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով