Հրդեհ Լերմոնտովո գյուղում

 

Նոյեմբերի 21-ին, ժամը 13:19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։31-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ ) և ներսում կուտակած մոտ 100 հակ անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

11 − nine =