Հողատու+ կաշառատու= сладкая парочка.Տխրահռչակ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում.Արմեն Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը գրում է.

Այսօր հայտնի դարձավ, որ տխրահռչակ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։
Այո, այո։ Սա այն նույն ունիվերսալ կաշառատու Սիլվան է, ով որպես բութ գործիք շարունակվում է օգտագործվել հողատուի կողմից քաղաքական հակառակորդների դեմ։
Հողատու+ կաշառատու= сладкая парочка.
Սահայն այս աբսուրդի հետեւում թաքնված է մի շատ վտանգավոր գործընթաց։
Ակնհայտ է, որ հերթական դավաճանական գործարքից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար բեմադրվում է այս ապուշագույն շոուն։
Երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրեցին մի նմանատիպ անհեթեթ՝ դիզելի գործով, նա ասաց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հիմա էլ, երբ մութ ամպերը կախվել են Հայաստանի հարավի վրա, մենք պնդում ենք, որ Սյունիքը մշտապես լինելու է հայկական։
Իսկ Սերժ Սարգսյանին ավելի մեծ հաջողությամբ կարելի է մեղադրել գլոբալ թաքացման, կորոնավիրուսը ստեղծելու կամ Տիգրան Ասատրյանի երգերի բառերը գրելու մեջ։
Ավելին, նա պատրատ է ցկյանս նստել, եթե դա է Հայաստանը փրկելու գինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով