Հիմա ուշադիր,կրկին ուշադիր կարդացեք գուցե մի բան վերցնեք էս գրառումից ևս.Վահան Բաբայան

 

Տարատեսակ հիմար հարցերից մյուսը(առաջինը գրել եմ երեկ) երկրորդ տեղը զբաղեցնում է հետևյալ հարցադրումը «Գյումրիից գալուց բա ի՞նչի Սերժ Սարգսյանը չկանգնեցրեց շարժումը,գլխից չձերբակալեց դրանց»Հիմա ուշադիր,կրկին ուշադիր կարդացեք գուցե մի բան վերցնեք էս գրառումից ևս:Ֆեյսբուքյան  իր  էջում  է Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան Բաբայանը:

Եթե շարժվենք այս նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը ձեր մատնանշած գործողությունները պետք է աներ օրինակ «Բարևի» շարժման սկզբում 2013թ-ին կամ ասենք «Էլեկտրիկ Երևան» շարժման հենց սկզբում երբ առաջին ակցիան սկսվեց 2015-ին կամ «150 դրամ» -ի դեմ ակցիաների առաջին օրը,երբ առաջին հայտնի մարդը իր մեքենայով դեմ դուրս եկավ տրանսպորտի թանկացմանը:Բա ձեզ հարց տվեք,օրինակ ոնց ՞եք պատկերացնում,որ ինչ որ շարժում սկսվելուց Սերժ Սարգսյանը պետք է գլխանց դա կասեցներ:Սերժ Սարգսյանի օրոք շատ ընդդիմադիր շարժումներ են եղել,օրինակ «դեմ եմ» շարժումը,պարտադիր կուտակայինի դեմ,բա ինչի էդ ժամանակ չարեց նույն ձեր ասած կոպիտ կասեցումը:
Մի խոսքով կարող եմ շատ օրինակներ բերել,որ էդ տրամաբանությունը փուչ և դատարկ դատողություն է,թարգեք:
Հ.Գ Սերժ Սարգսյանը նույնիսկ 2016թ-ին Սասնա Ծռերի կազմակերպած ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին առանց մի կրակոցի պարտադրեց զենքերը վայր դնեն և հանձնվեն,եթե ձեր «հզոր» տրամաբանությամբ շարժվենք ապա Երևանի կենտրոնը գրավվման առաջին իսկ օրը Իսքանդերով օդ պետքա ցնդեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով