ՀՀ-ում քաղաքացիներին համոզում են թուրքի հետ քիրվայություն անել, գլուխը կախել. Հոխիկյան

 

Արցախում հեշտացնում են քաղաքացիների համար զենք ձեռք բերելու և կրելու իրավունքը՝ թշնամու հնարավոր սադրանքներին դիմադրելու և պատժելու համար, իսկ ՀՀ-ում քաղաքացիներին համոզում են թուրքի հետ քիրվայություն անել, գլուխը կախել։ Ֆեյսբուքյան իր էջում նման դիտարկում է արել լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՀ-ի և Արցախի իշխանություններին եթե դնենք իրար կողքի, կհասկանանք, որ իսկական հայերը Արցախում են կառավարում։

Արցախում 1 հայի դիմաց 3 թուրք տարբերակով պատժում են թշնամուն, ոչնչացնում Շուշիում և էլի որոշ տեղերում կանգնած ադրբեջանցի զինվորներին, որոնք համարձակվել են ձեռք բարձրացնել հայի վրա․․․

ՀՀ-ում զորքին հրահանգվում է որևէ կերպ չպատասխանել Ադրբեջանի սանձարձակ արարքին․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախում հեշտացնում են քաղաքացիների համար զենք ձեռք բերելու և կրելու իրավունքը՝ թշնամու հնարավոր սադրանքներին դիմադրելու և պատժելու համար․․․

ՀՀ-ում քաղաքացիներին համոզում են թուրքի հետ քիրվայություն անել, գլուխը կախել․․․
ՀՀ քաղաքական իշխանության պաշտոնյաներ, գնացեք Արցախ, ՀԱՅ լինելու դասընթացներ անցեք»,- նշել է Հոխիկյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով