ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

 

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով