«Հայրենիք» կուսակցությունը սատարում է մեր Զինված ուժերին

Հաշվի առնելով թշնամու կողմից սանձազերծված հերթական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ծավալվող ռազմական գործողությունները՝ «Հայրենիք» կուսակցությունը հրավիրել է խորհրդի արտահերթ նիստ:
Նիստի արդյունքում որոշվել է առժամանակ դադարեցնել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը և չեղարկել դրա հետ կապված այլ քաղաքական միջոցառումները:
Արձանագրում ենք, որ գործող վարչախումբը`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր ապազգային և պարտվողական կառավարման հետևանքով Հայաստանի և Արցախի հանրապետությունները կանգնեցրել է գոյութենական վտանգի առաջ: Հետևաբար, առաջացած անվտանգային բոլոր խնդիրների պատասխանատվությունը միանշանակորեն կրում են իշխանությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր առողջ ազգային ուժերը պետք է համախմբվեն և սատար կանգնեն մեր ԶՈՒ-ին:
Ելնելով սրանից, «Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է, որ իր ունեցած բոլոր հնարավորություններով և միջոցներով աջակցելու և օժանդակելու է մեր բանակին, նրա սպայակազմին և զինվորներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու և մեր Հայրենիքի տարածքից դուրս շպրտելու գործում
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընգծել, որ Ադրբեջանի սանձարձակ գործողությունները պետք է շատ կոշտ արձագանքի արժանանան միջազգային կազմակերպությունների և ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և մեր քաղաքացիների անվտանգությունը որևէ պարագայում չի կարող դառնալ սակարկության առարկա:

https://www.facebook.com/photo/?fbid=443371284126828&set=a.434904181640205

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով