Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և շների զբոսանքի այգին:
Ընդամենը երկու տարի առաջ այգին անխնամ և քայքայված վիճակում էր՝ տարածքի զգալի մասը զավթված էր սրճարաններով և այլ ապօրինի շինություններով, ոռոգման ցանցը փաստացի բացակայում էր, հատակը պատված էր դեռ խորհրդային շրջանից մնացած մաշված սալիկներով, կանաչ ֆոնդն ըստ էության կանգնած էր վերացման վտանգի առաջ:
Երևանի քաղաքապետարանը սկսեց աշխատանքները զուգահեռ բոլոր ուղղություններով:
✅ Նախ, Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար մակերեսով, ազատվեց ապօրինի շինություններից,
✅ բետոնից մաքրվեց ու կանաչապատվեց շուրջ 50 000 քմ տարածք,
✅ թարմացվեցին ծառերը, տնկվեց 8600 ծաղիկ, հիմնվեց ավելի քան 4400 քմ սիզամարգ,
✅ անցկացվեց նոր լուսավորության ցանց
✅ ներդրվեց ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով,
✅ այգին սալիկապատվեց նոր մոտեցմամբ և առանձնացվեցին հեծանվուղիներ:
✅ հատուկ այգու համար նախագծվել և տեղադրվել են նստարաններ և աղբամաններ,
✅ մաքրվել է Գետառի՝ այգու միջով անցնող հատվածը և կառուցվել է նոր հենապատ:
Այգու տարածքում կառուցվեց երկու նոր թեմատիկ պարկ՝ Երևանի առաջին սքեյթ-պարկը և շների համար նախատեսված առաջին պարկը:
Օղակաձև զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երևան համայնքի բյուջեի միջոցներով և քաղաքի բարեկամների ֆինանսական աջակցությամբ:
Մանրամասն՝ տեսանյութում․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

18 − three =