Հանդիպումները շարունակվում են. Դավիթ Համբարձումյանը Գեղանիստում է

«,Երևան քաղաքից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրը։ Մայրաքաղաքին մոտ գտնվելու հանգամանքն, անշուշտ, որոշակի առավելություններ տալիս է բնակավայրին, բայց՝ ոչ խնդիրների լուծման տեսանկյունից։ Իսկ խնդիրները շատ են ու բազմաոլորտ, որոնք բարձրաձայնվեցին «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուների հետ հանդիպման ժամանակ։ Դաշինքի ներկայացուցիչները խոսեցին համայնքի զարգացման իրենց տեսլականի մասին, որում ներառված են նաև մարդկանց հուզող հարցերի լուծման տարբերակները:
Գեղանիստցիները հրաժեշտ տվեցին դաշինքի ներկայացուցիչներին այն համոզումով, որ գոնե այս անգամ մարդիկ սխալ ընտրություն չեն կատարի:
Հանդիպումները շարունակվում են…»,-գրում է  Մասիսում քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով