Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

 

Հադրութի շրջանում այսօր՝ նոյեմբերի 25–ին, իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:

Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել:

Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով