Հացը թանկացավ. ինչու՞ են պապանձվել նիկոլականները.Գագիկ Համբարյան

 

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  գրում է.

Մինչ Նիկոլ Անհողը հեթական պատերազմի բեմականացմամբ, բայց իրական զոհերով և գերիներով Ադրբեջանին էր հանձնում Հայաստանի տարածքները, այդ օրերին ևս 10 դրամով թանկացավ հացը… Օրինակ՝ իմ գնած քարի հացն արդեն արժե 130 դրամ…
Սա շեշտակի հարված է մարդկանց գրպաններին…
Հացաբուլկեղեն արտադրողների հետ զրույցում պարզեցի, որ թանկացումները պայմանավորված են ալյուրի  մեծածախ գնի կտրուկ բարձրացմամբ…
Հետաքրքիր է, եթե նախկինների օրոք լիներ այս ամենը ինչպես կարձագանքեր հիմա մահաբեր Նիկոլին երկրպագող զանգվածը… Համովզած եմ՝ ամեն անկյունում թաղել-հանելու ու ամենավերջին անեծքներն էին ձոնելու այդ ամենի մեղավորներին… Իսկ հիմա ծպտուն չեն հանում՝ պապանձվել են… Դեռ մի նոր ապուշություն չեն հնարել ու մեղավորներ չեն գտել որպեսզի պաշտպանեն «խեղճ-հարիֆ» Նիկոլին…
Ի դեպ, թանկացման հետ մեկտեղ նաև կրճատվել է վաճառվող հացի քաշը…
Նիկոլականներ, ժեխ ու փթիր՝ գտեք հացի փոխարինիչ, քանի որ շատ շուտով այդ հացինել եք «կակա» ասելու…
Դե ծափ տվեք, արա՛…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով