Գերիների հարցը կքննարկվի դռնփակ նիստում

 

Ազգային ժողովի այսօրվա նիստում որոշվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումն անցկացնել փակ ռեժիմով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քնննարկում իրականացնել:

Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով